optimize.am

«Օփթիմայզ Քոնսալթինգը» և «Հայ Կահույքագործների ասոցիացիա» ՀԿ-ն կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում ասոցիացիայի անդամ կազմակերպությունները հնարավորություն են ստանում օգտվել «Օփթիմայզի» մասնագիտական ծառայություններից՝ ֆինանսական կառավարման, բիզնես գործընթացների արդյունավետության և
ոլորտային զարգացման ուղղություններով։

Ասոցիացիայի անդամները հնարավորություն կունենան նաև մասնակցելու «Օփթիմայզ Ակադեմիայի» կողմից կազմակերպվող մասնագիտական դասընթացներին և ծրագրերին, այդ թվում՝ անհատականացված ծրագրերով։

Մենք կարևորում ենք նման համագործակցությունները, քանի որ կայուն զարգացումը սկսվում է ճիշտ կառավարման մշակույթից։

Համակարգված բիզնեսները ստեղծում են կայուն արդյունքներ։