optimize.am

«Օփթիմայզ Ակադեմիայում» իր աարտին հասավ ևս մեկ դասընթաց։ Այս անգամ ձեռնարկությունների, ՀԿ-ների և կազմակերպությունների ղեկավարները, գործադիր տնօրենները, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեցան տիրապետելու արհեստական բանականության գործիքներին և օգտագործելու իրենց նոր գիտելիքները՝ ապագայում իրենց կազմակերպությունների մարքեթինգային քաղաքականությունը զարգացնելու համար։

Դասընթացը վարում էր ReOpen Media-ի և «Ազգային ցանց» հիմնադրամի տեխնիկական տնօրեն Զավեն Գրիգորյանը։


Եռօրյա ինտենսիվ դասընթացի ավարտին մեր մասնակիցները ո՛չ միայն տիրապետում են տեխնոլոգիաներին, այլև՛ ղեկավարներ են, ովքեր ունեն տեխնոլոգիական գրագիտություն և մրցակցային առավելություն: