«Օփթիմայզ Ակադեմիայում» ավարտվեց բիզնեսի ներկայացուցիչների համար ԱԲ գրագիտության 3-րդ խմբի համար կազմակերպված դասընթացը:
Անցած շաբաթների ընթացքում մասնակիցները ծանոթացել են ժամանակակից ԱԲ գործիքներին, workflow-ներին, ավտոմատացման համակարգերին և դրանց կիրառությանը իրական բիզնես միջավայրում։
Դասընթացի կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր ԱԲ-ն հասկանալը դարձել է անհրաժեշտ հմտություն ժամանակակից մասնագետների և բիզնեսների համար։