Հուրի Բաղդասարյան
Biography test
Հուրի Բաղդասարյանը բարձրակարգ մասնագետ է, որն ապահովում է Optimize-ի ռազմավարական զարգացման ընթացքը։ Նրա պատասխանատվության ոլորտներն են ռազմավարական պլանավորումը, ֆինանսների կառավարումը, թիմի ղեկավարումն ու հաճախորդների հետ հարաբերությունների կառուցումը՝ արդյունավետությունն ու կայուն աճը երաշխավորելու նպատակով առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գործընթացների օպտիմալացմանն ու տեխնոլոգիական ինտեգրմանը։
Նա ունի կորպորատիվ կառավարման լայն փորձառություն՝ նախկինում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ վարչական, մարդկային ռեսուրսների և գրասենյակային կառավարման ոլորտներում, ինչպես նաև հմտություններ ձեռք բերելով տեղական և միջազգային մեծածավալ մասնագիտական վերապատրաստումների ընթացքում։
Տիկին Բաղդասարյանը Արաբագիտության բակալավրի աստիճան է ստացել՝ ավարտելով Երևանի պետական համալսարանը, և ունի քաղաքական գիտությունների մագիստրոսի կոչում՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայից։


