Մեր թիմը
Միասնական տեսլականով և գերազանցության հանդեպ ունեցած նվիրվածությամբ ոգևորված՝ մեր թիմը համատեղում է բազմազան փորձը՝ յուրաքանչյուր հաճախորդի համար նշանակալի և երկարատև արդյունք ստեղծելու նպատակով։Հրայր Պարսումեան, FRM
Գործադիր տնօրեն, «Օփթիմայզ Քոնսալթինգ»
Հրայր Պարսումեան, FRM
Գործադիր տնօրեն, «Օփթիմայզ Քոնսալթինգ»
Հրայր Պարսումեանը հավաստագրված ֆինանսական ռիսկերի կառավարիչ (FRM®) է՝ տնտեսագիտության մագիստրոսի աստիճանով` մասնագիտացած լինելով բանկային և ֆինանսական շուկաների ոլորտում։ Նա ԱՄՆ-ում գործող Ռիսկերի Մասնագետների Միջազգային Ասոցիացիայի (GARP®) կողմից հավաստագրված Ֆինանսական Ռիսկերի Կառավարիչ (FRM®) է, ինչը վկայում է բարդ ֆինանսական համակարգերի և ռիսկերի կառավարման ռազմավարությունների ոլորտում իր խորը եւ համակարգային գիտելիքների մասին: Հրայր Պարսումեանը բակալավրի և մագիստրոսի աստիճաններ է ստացել Լիբանանի Սեն Ժոզեֆ(USJ) համալսարանում՝ մասնագիտանալով բանկային գործի և ֆինանսական շուկաների բնագավառում։
Ստացած գիտելիքները նա վերածել է գործնական նշանակալի փորձի՝ աշխատելով ֆինանսների կառավարման, ռիսկերի կառավարման և բիզնես խորհրդատվության ոլորտներում՝ բանկային, ապահովագրական, պայմանագրային և ներդրումային տարբեր կազմակերպություններում: Այս բազմաբնույթ փորձառությունը նրան հնարավորություն է տվել ունենալ բազմակողմանի և միջոլորտային տեսլական բիզնեսի մարտահրավերների վերաբերյալ: Մասնագիտական գործունեությունից դուրս, հավատարիմ լինելով գիտելիքների փոխանցման գաղափարին, Executive MBA ծրագրի շրջանակում ֆինանսների կառավարում է դասավանդում Երևանի Պետական Բժշկական Համալսարանում՝ իր դերն ունենալով բիզնես առաջնորդների ապագա սերնդի ձևավորման գործում։
Տնտեսական զարգացումը կարևորելու առաջնահերթությունը հստակ արտահայտվում է Առևտրի Միջազգային Պալատի Հայաստանի Ազգային Կոմիտեի «Ձեռնարկատիրություն և ՓՄՁ» հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Հրայր Պարսումեանի պաշտոնավարմամբ, որի միջոցով նա ակտիվորեն պաշտպանում է փոքր և միջին ձեռնարկությունների շահերը։
- Email: hb@optimize.am
Սեւան Արթին
Գլխավոր տնօրեն, «Օփթիմայզ Ակադեմիա»
Սեւան Արթին
Գլխավոր տնօրեն, «Օփթիմայզ Ակադեմիա»
Գործադիր կառավարման, այլընտրանքային ակտիվների կառավարման և ներդրողների հետ հարաբերությունների ոլորտներում իր երկարամյա առանձնահատուկ փորձով՝ Սևանը կառուցել է տպավորիչ կարիերա Մեծ Բրիտանիայում և Լյուքսեմբուրգում՝ մասնագիտանալով բարձր եկամուտ ունեցող հաճախորդների և նրան ընտանեկան ունեցվածքի կառավարման հարցում խորհրդատվական գրասենյակների միջոցով ծառայություններ մատուցելու հարցում։
Մասնագիտական գործունեության ընթացքում առանցքային դեր է ունեցել՝ BNP Paribas-ի Լոնդոնի մասնաճյուղում Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավարի պաշտոնում ծավալած գործունեությունը մինչև 2018 թվականը, որի շրջանակում պարոն Արթինը պատասխանատու էր ավելի քան 600 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ակտիվների կառավարման համար։ Մինչ այդ Սևանը զբաղեցրել է հարաբերությունների կառավարչի պաշտոն HSBC-ում՝ խորհրդատվություն տրամադրելով կոմերցիոն և անշարժ գույքի ֆինանսավորման ոլորտներում։
Բանկային կարիերային զուգահեռ՝ Սևանը նաև փորձառու ձեռներեց է՝ տարբեր ոլորտների մի շարք բիզնեսների սեփականատեր, ինչը արտացոլում է նրա ակտիվ ներգրավվածությունը բիզնես միջավայրում։
- Email: sa@optimize.am
Տատյանա Մարկարյան
Փոխտնօրեն, «Օփթիմայզ Քոնսալթինգ»
Տատյանա Մարկարյան
Փոխտնօրեն, «Օփթիմայզ Քոնսալթինգ»
Տիկին Մարկարյանը բարձրակարգ մասնագետ է՝ բազմաբնույթ ակադեմիական կրթությամբ․ ունի Executive MBA Երևան պետական բժշկական համալսարանից (ԵՊԲՀ), Բակալավրի աստիճան տնտեսագիտության և վիճակագրության ոլորտում Հայաստանի պետական տնտեսական համալսարանից (ՀՊՏՀ), ինչպես նաև Բակալավրի աստիճան մանկավարվածության ոլորտում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից (ՀՊՄՀ)։ Ունի փորձառություն ֆինանսական կառավարման, ռազմավարական պլանավորման, գործընթացների օպտիմալացման և խոշոր նախագծերի կառավարման ոլորտներում։
Մասնագիտական գործունեության ընթացքում՝ 2017-2024 թվականներին, որպես ֆինանսատնտեսական հարցերով տնօրենի տեղակալ «Էկենգ» ՓԲԸ-ում, ղեկավարել է էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման ծրագիրը։ Այժմ Optimize-ում իր դերակատարման հետ մեկտեղ, տիկին Մարկարյանը հանդես է գալիս նաև որպես փորձագետ-խորհրդատու ՀՀ Առողջապահության նախարարության Համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման ծրագրում։
- Email: tm@optimize.am
Վահագն Խաչատրյան
Ավագ ֆինանսական վերլուծաբան
Վահագն Խաչատրյան
Ավագ ֆինանսական վերլուծաբան
Պարոն Խաչատրյանը փորձառու մասնագետ է՝ հայտնի մանրուքներին մեծ ուշադրություն դարձնելու հատկությամբ։ Նա տրամադրում է խորքային վերլուծություններ և ռազմավարական լուծումներ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն ֆինանսական կայունություն ապահովելու և կարևոր բիզնես որոշումներ կայացնելու համար։ Արցախի պետական համալսարանում ֆինանսների բակալավրի և կառավարման մագիստրոսի կրթական ծրագրերի ընթացքում ձեռք բերած փորձի և գիտելիքների ամուր հիմքով, նա նպաստում է ընկերության և նրա հաճախորդների երկարաժամկետ ու կայուն զարգացմանը։
- Email: vk@optimize.am
Հուրի Բաղդասարյան
Գործառնական տնօրեն
Հուրի Բաղդասարյան
Գործառնական տնօրեն
Հուրի Բաղդասարյանը բարձրակարգ մասնագետ է, որն ապահովում է Optimize-ի ռազմավարական զարգացման ընթացքը։ Նրա պատասխանատվության ոլորտներն են ռազմավարական պլանավորումը, ֆինանսների կառավարումը, թիմի ղեկավարումն ու հաճախորդների հետ հարաբերությունների կառուցումը՝ արդյունավետությունն ու կայուն աճը երաշխավորելու նպատակով առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գործընթացների օպտիմալացմանն ու տեխնոլոգիական ինտեգրմանը։
Նա ունի կորպորատիվ կառավարման լայն փորձառություն՝ նախկինում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ վարչական, մարդկային ռեսուրսների և գրասենյակային կառավարման ոլորտներում, ինչպես նաև հմտություններ ձեռք բերելով տեղական և միջազգային մեծածավալ մասնագիտական վերապատրաստումների ընթացքում։
Տիկին Բաղդասարյանը Արաբագիտության բակալավրի աստիճան է ստացել՝ ավարտելով Երևանի պետական համալսարանը, և ունի քաղաքական գիտությունների մագիստրոսի կոչում՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայից։
Էլեն Կարապետյան
Գործադիր տնօրենի ֆինանսական օգնական
Էլեն Կարապետյան
Գործադիր տնօրենի ֆինանսական օգնական
Էլեն Կարապետյանն իր գործունեության ընթացքում աջակցում է ֆինանսական մոդելների և հաշվետվությունների պատրաստմանը, բյուջեի կազմմանը և կանխատեսումների մշակմանը, ինչպես նաև հաճախորդներին է տրամադրում տվյալների վրա հիմնված արժեքավոր վերլուծություններ։
- Email: ek@optimize.am
Նարե Բալայան
Մարքեթինգ մենեջեր
Նարե Բալայան
Մարքեթինգ մենեջեր
Նարե Բալայանը մասնագիտացած է անձնական և կորպորատիվ ապրանքանիշերի կառուցման, թվային էկոհամակարգերի ստեղծման, փորձի հիման վրա շուկայում դիրքի բարելավման և բովանդակության ռազմավարության կառավարման ոլորտում։ Նրա մասնագիտական մոտեցումը, հիմքում ունենալով վերլուծությունները եւ մարքեթինգային կառուցվածքը, հնարավորություն է տալիս զարգացնել ուժեղ, ճանաչելի ապրանքանիշեր և ընդլայնել դրանց ներկայությունը շուկայում։
Optimize-ում տիկին Բալայանը պատասխանատու է մարքեթինգային ռազմավարության, շուկայում ապրանքանիշի դիրքավորման և դրա ճանաչելիության բարձրացման համար։ Այսպիսով, ապահովվում է բիզնես նպատակների իրականացումը՝ համակարգված և նորարարական լուծումների միջոցով:
- Email: nb@optimize.am


