



Նախագծի նկարագրություն
«Օփթիմայզ Ակադեմիան» «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ համատեղ ղեկավարել և իրականացրել է կարևոր ուսումնական ծրագիր՝ «Վերականգնում, դիմակայունություն և զարգացում Սյունիքի համար» (R2D Սյունիք) նախագծի շրջանակում։
«R2D Սյունիք» ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին (ՄՓՄՁ) բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգման համար։
Վերոնշյալ ռազմավարական նախաձեռնության շրջանակում՝ «Օփթիմայզ Ակադեմիան» միկրոձեռնարկատերերի համար անցկացրել է մասնագիտացված դասընթացներ՝ բիզնես մոդել կանվասի և ֆինանսական մոդելավորման վերաբերյալ: Դասընթացներին մասնակցել են շուրջ 50 ձեռնարկատերեր Կապան և Մեղրի քաղաքներից: Այսպիսով «Օփթիմայզ Ակադեմիան» ուղղակիորեն աջակցում է «R2D Սյունիք» ծրագրի նպատակին՝ խթանելու տնտեսական կայունությունը և երկարաժամկետ, կայուն աճը տարածաշրջանում:
Այս համագործակցությունն ընդգծում է Հայաստանի տարածքային զարգացման համար ոլորտներում կարողությունների զարգացման մեր հանձնառությունը:
Ծրագիր
Վեբինար
Բիզնես սիմուլյացիաներ
Նախագծի կարգավիճակ
Ավարտված
Գործընկերներ
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ
Եվրոպական միություն
Ավստրիական զարգացման գործակալություն
Վայր/ Տարի
Հայաստան
2025
