optimize.am

Հաճախորդի մասին

«Կերոն» հիմնադրամը նվիրված է այնպիսի նախաձեռնությունների իրականացմանն ու աջակցմանը, որոնք նպաստում են Հայաստանի ողջ տարածքում կայուն ենթակառուցվածքների զարգացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մի քանի հիմնական ուղղություններում դրական սոցիալական ազդեցության ստեղծմանը․ մշակույթ, կրթություն, առողջապահություն, սպորտ և տարածքային զարգացում։

Միևնույն ժամանակ, Keron-ը աշխատում է բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունն ու ընկալումը միջազգային մակարդակում՝ ներկայացնելով երկիրը որպես ապրելու, աշխատելու և ձեռներեցությամբ զբաղվելու իդեալական վայր։ Այս ռազմավարական ջանքը նպատակ ունի ներգրավել բարձրակարգ միջազգային տաղանդների, որոնք կարող են նպաստել երկրի զարգացմանը։

Նախագծի մասին տեղեկություններ

Ծառայություն

Արտաքին ֆինանսկաան կառավարում

Նախագծի կարգավիճակ

Ընթացիկ

Ոլորտ

Հիմնադրամ
Արվեստ, մշակույթ, սպորտ

Վայր

Երևան, ՀՀ

Նախագծի նպատակները

Փորձագետների կողմից ֆինանսական կառավարում, բիզնեսին օգնելու նպատակով ռազմավարական պլանավորում, դրամական հոսքերի կառավարում, ֆոնդհայթայթում, երկարաժամկետ ֆինանսական պլանավորում և ընդհանուր ֆինանսական վերահսկողություն:

  • Ֆինանսական առողջության համապարփակ ստուգում,

  • Ֆինանսական վերահսկողության իրականացում` կանոնակարգերի համապատասխանությամբ,

  • Մանրամասն բյուջեների և կանխատեսումների կազմում,

  • Անհատականացված ֆինանսական հաշվետվությունների տրամադրում,

  • Ընկերության ֆինանսական գործունեության մոնիտորինգ և գնահատում:

Ծառայությունը բիզնեսին տրամադրում է ֆինանսական հստակություն և առաջնորդություն, որոնք անհրաժեշտ են՝ տեղեկացված որոշումներ կայացնելու և բիզնեսի աճի հարցում իրենց նպատակներին հասնելու համար: