optimize.am

Հաճախորդի մասին

«Գրին Ռոք» հիմնադրամը հիմնադրվել է մայր ընկերության՝ «Գրին Ռոք»-ի կողմից՝ նպատակ ունենալով ակտիվորեն զարգացնել Դիլիջանի տարածաշրջանը։ Հիմքում ունենալով համայնքին նվիրվածության սկզբունքը, հիմնադրամը կենտրոնանում է ծրագրերի վրա, որոնք բարելավում են բնակիչների կյանքի որակը՝ կրթության, հմտությունների զարգացման և համայնքային նախաձեռնությունների միջոցով։
Հիմնական նպատակը Դիլիջանի բնակիչների կարողությունները զարգացնելն է, ապահովել ներառական միջավայր, ինչպես նաև տեղական տնտեսական աճին և կայուն զբոսաշրջությանը աջակցելը։ Նորարարական ծրագրերի միջոցով հիմնադրամը նպատակ ունի Դիլիջանը ներկայացնել որպես առաջատար հանգստավայր՝ իր մշակութային հարստությամբ, յուրահատուկ փորձառություններով և համայնքային ոգով։

Նախագծի հիմնական հենասյուները՝

  • Կրթություն: Հիմնադրամը հզորացնում է անհատներին՝ տրամադրելով ուսումնական և հմտությունների զարգացման հնարավորություններ՝ նրանց ողջ ներուժը բացահայտելու նպատակով: Այս հենասյան շրջանակում առաջատար նախագիծը Դիլիջանում հյուրընկալության դպրոցի հիմնումն է, որը նախատեսված է մասնագիտական ​​կրթություն տրամադրելու, ինչն էլ անմիջականորեն կարագացնի տարածաշրջանի տնտեսական աճը:

  • Մշակույթ: Հիմնադրամը ակտիվորեն ձգտում է պահպանել և տարածել Դիլիջանի հարուստ ժառանգությունը՝ այդպիսով խթանելով հպարտության և ինքնության ուժեղ զգացումը համայնքում: Այստեղ հաջողված նախաձեռնություններից մեկը տեղական թանգարանում առաջին մշտական ​​վիրտուալ իրականության (VR) ցուցադրության ստեղծումն էր՝ մշակութային առաջխաղացումը նոր տեխնոլոգիաների հետ անթերի համատեղելու միջոցով:

  • Շրջակա միջավայր և կայունություն: Այս հենասյունը կենտրոնանում է բնական ռեսուրսները պաշտպանող և էկոլոգիապես մաքուր գործելակերպը խրախուսող նախաձեռնությունների վրա՝ հանուն ավելի կանաչ ապագայի: Այս շրջանակում հիմնադրամը ներդրել է զբոսաշրջիկների համար Դիլիջանի առաջին էկոլոգիապես մաքուր տաքսի ծառայությունը:

  • Համայնքային զարգացում. Հիմնադրամը կենտրոնացած է բնակիչների կյանքի որակի բարելավման նախագծերի վրա՝ ներառական ծրագրերի և ենթակառուցվածքների միջոցով, որոնք նպաստում են սոցիալական և տնտեսական աճին: Այս հենասյան հաջողված նախագիծ էր Դիլիջանում առաջին տարածաշրջանային զբոսաշրջային ֆորումի կազմակերպումը, որը արդյունավետորեն խթանեց MICE (հանդիպումներ, խթաններ, կոնֆերանսներ և ցուցահանդեսներ) զբոսաշրջության զանգացմանն ու Դիլիջանը ներառեց MICE ուղղությունների տարածաշրջանային քարտեզի վրա:

Նախագծի մասին տեղեկություններ

Ծառայություն

Արտաքին ֆինանսկաան կառավարում

Նախագծի կարգավիճակ

Ընթացիկ

Ոլորտ

Հիմնադրամ
Արվեստ, մշակույթ և սպորտ

Վայր

Երևան, ՀՀ

Նախագծի նպատակները

Փորձագետների կողմից ֆինանսական կառավարում, բիզնեսին օգնելու նպատակով ռազմավարական պլանավորում, դրամական հոսքերի կառավարում, ֆոնդհայթայթում, երկարաժամկետ ֆինանսական պլանավորում և ընդհանուր ֆինանսական վերահսկողություն:

  • Ֆինանսական առողջության համապարփակ ստուգում,

  • Ֆինանսական վերահսկողության իրականացում` կանոնակարգերի համապատասխանությամբ,

  • Մանրամասն բյուջեների և կանխատեսումների կազմում,

  • Անհատականացված ֆինանսական հաշվետվությունների տրամադրում,

  • Ընկերության ֆինանսական գործունեության մոնիտորինգ և գնահատում:

Ծառայությունը բիզնեսին տրամադրում է ֆինանսական հստակություն և առաջնորդություն, որոնք անհրաժեշտ են՝ տեղեկացված որոշումներ կայացնելու և բիզնեսի աճի հարցում իրենց նպատակներին հասնելու համար: