Նախագծի նպատակները
Փորձագետների կողմից ֆինանսական կառավարում, բիզնեսին օգնելու նպատակով ռազմավարական պլանավորում, դրամական հոսքերի կառավարում, ֆոնդհայթայթում, երկարաժամկետ ֆինանսական պլանավորում և ընդհանուր ֆինանսական վերահսկողություն:
- Ֆինանսական առողջության համապարփակ ստուգում,
Ֆինանսական վերահսկողության իրականացում` կանոնակարգերի համապատասխանությամբ,
Մանրամասն բյուջեների և կանխատեսումների կազմում,
Անհատականացված ֆինանսական հաշվետվությունների տրամադրում,
Ընկերության ֆինանսական գործունեության մոնիտորինգ և գնահատում:
Ծառայությունը բիզնեսին տրամադրում է ֆինանսական հստակություն և առաջնորդություն, որոնք անհրաժեշտ են՝ տեղեկացված որոշումներ կայացնելու և բիզնեսի աճի հարցում իրենց նպատակներին հասնելու համար:
«Մեզոն Մարօմ»-ը Երևանում հիմնված lifestyle ոլորտի ընկերությունների խումբ է, որը զարգացնում է նախագծեր նորաձևության, գաստրոնոմիայի, արվեստի և մշակույթի ոլորտներում։ Խմբի առաքելությունն է բիզնեսը վերածել մշակութային ժառանգության՝ նոր հայացք ձևավորելով առօրյա գեղագիտության և ժամանակակից կենսակերպի նկատմամբ։ «Մեզոն Մարօմ»-ի նախագծերը միավորում են ճաշակը, հույզերն ու որակը՝ ստեղծելով ամբողջական և հիշվող փորձառություններ։