optimize.am

Հաճախորդի մասին

«LuysTa»-ն Հայաստանում «SmartBuy» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է և գործիքների ու շինարարական նյութերի մեծածախ ու մանրածախ վաճառքի առաջատար ընկերություններից մեկը։

Գնի և որակի լավագույն հարաբերակցության, ինչպես նաև ավելի քան 3,000 տեսակի ապրանքներից կազմված լայն տեսականու շնորհիվ ընկերությունը շուկայում ձևավորել է վստահելի և առաջատար դիրք։

«LuysTa»-ն շարունակաբար համագործակցում է շինարարական ընկերությունների, կառուցապատողների և դիզայներների հետ՝ ապահովելով բարձրորակ արտադրանք և որակի նկատմամբ հետևողական մոտեցում։

Նախագծի մասին տեղեկություններ

Ծառայություն

Արտաքին ֆինանսական կառավարում

Նախագծի կարգավիճակ

Ավարտված

Ոլորտ

Մեծածախ և մանրածախ առևտուր

Վայր

Հայաստան

Նախագծի նպատակները

Փորձագետների կողմից ֆինանսական կառավարում, բիզնեսին օգնելու նպատակով ռազմավարական պլանավորում, դրամական հոսքերի կառավարում, ֆոնդհայթայթում, երկարաժամկետ ֆինանսական պլանավորում և ընդհանուր ֆինանսական վերահսկողություն:

  • Ֆինանսական առողջության համապարփակ ստուգում,
  • Ֆինանսական վերահսկողության իրականացում` կանոնակարգերի համապատասխանությամբ,

  • Մանրամասն բյուջեների և կանխատեսումների կազմում,

  • Անհատականացված ֆինանսական հաշվետվությունների տրամադրում,

  • Ընկերության ֆինանսական գործունեության մոնիտորինգ և գնահատում:

Ծառայությունը բիզնեսին տրամադրում է ֆինանսական հստակություն և առաջնորդություն, որոնք անհրաժեշտ են՝ տեղեկացված որոշումներ կայացնելու և բիզնեսի աճի հարցում իրենց նպատակներին հասնելու համար: