optimize.am

Հաճախորդի մասին

«ԶարՄան»-ը սոցիալական ձեռնարկություն է, որը մասնագիտացած է նորարարական «խոսող տետրերի» և սերտիֆիկացված, էկոլոգիապես մաքուր զարգացնող խաղերի ստեղծման ու արտադրության մեջ։

«ԶարՄան»-ի գործունեությունը հիմնված է երկակի առաքելության վրա։ Մի կողմից՝ արտադրանքը մշակվում է տարբեր ոլորտների մասնագետներից՝ այդ թվում հոգեբաններից և լոգոպեդներից կազմված թիմի կողմից՝ ապահովելով դրա բարձր կրթական և զարգացնող արժեքը։ Մյուս կողմից՝ ընկերության արտադրական մոդելը ներառական է և սոցիալական ազդեցություն ունի։

Բոլոր խաղերը պատրաստվում են ձեռքով, իսկ արտադրական գործընթացում ներգրավվում են խոցելի ընտանիքների անդամներ և հաշմանդամություն ունեցող անձինք։

Նախագծի մասին տեղեկություններ

Ծառայություն

Ֆինանսական մոնիթորինգ և գնահատում

Նախագծի կարգավիճակ

Ավարտված

Ոլորտ

Արտադրություն

Վայր

Երևան, ՀՀ

Նախագծի նպատակները

Ֆինանսական մոնիթորինգը և գնահատումը ֆինանսական արդյունքներին հետևելու, դրանք վերլուծելու և գնահատելու համակարգված գործընթաց է՝ ապահովելով ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

  • Ֆինանսական ցուցանիշների սահմանում,
  • ֆինանսական տվյալների պարբերաբար հավաքագրում,
  • Փաստացի և բյուջեով նախատեսված կատարողականի համեմատում,
  • Ֆինանսական ռիսկերի գնահատում և ռիսկերի նվազեցման ռազմավարությունների իրականացում,
  • Գնահատման հաշվետվությունների պարբերական պատրաստում,
  • Եզրակացությունների և առաջարկությունների տրամադրում:

Ֆինանսական մոնիթորինգը և գնահատումն օգնում է ընկերություններին հասնել ավելի մեծ ֆինանսական արդյունավետության, նվազեցնել ռիսկերը և խթանել կայուն աճը: