optimize.am

Հաճախորդի մասին

«Աբրիկո Թրավել»-ը թվային զբոսաշրջային հարթակ է, որի նպատակն է զարգացնել Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն։ Այն մեկ հարթակում միավորում է զբոսաշրջային ծառայությունների և փորձառությունների լայն շրջանակ՝ այցելուներին ներկայացնելով մշակութային տուրեր, արկածային զբաղմունքներ, կացության տարբերակներ և ճանապարհորդությունը պլանավորելու համար անհրաժեշտ տեղեկատվություն։

«Աբրիկո Թրավել»-ը չի գործում միայն որպես ավանդական տուրիստական գործակալություն։ Այն միավորում է զբոսաշրջային ծառայություններ մատուցողներին և առաջարկները՝ սպասարկելով տարբեր հետաքրքրություններ և բյուջեներ ունեցող ճանապարհորդների։ Հարթակի նպատակն է օգնել այցելուներին բացահայտել Հայաստանը՝ որպես ամբողջական զբոսաշրջային ուղղություն՝ ներկայացնելով երկրի բնությունը, պատմությունը, մշակույթը, բազմազան երթուղիներն ու տեղական փորձառությունները։

Նախագծի մասին տեղեկություններ

Ծառայություն

Արտաքին ֆինանսկաան կառավարում

Նախագծի կարգավիճակ

Ընթացիկ

Ոլորտ

Զբոսաշրջություն

Վայր

Երևան, ՀՀ

Նախագծի նպատակները

Փորձագետների կողմից ֆինանսական կառավարում, բիզնեսին օգնելու նպատակով ռազմավարական պլանավորում, դրամական հոսքերի կառավարում, ֆոնդհայթայթում, երկարաժամկետ ֆինանսական պլանավորում և ընդհանուր ֆինանսական վերահսկողություն:

  • Ֆինանսական առողջության համապարփակ ստուգում,

  • Ֆինանսական վերահսկողության իրականացում` կանոնակարգերի համապատասխանությամբ,

  • Մանրամասն բյուջեների և կանխատեսումների կազմում,

  • Անհատականացված ֆինանսական հաշվետվությունների տրամադրում,

  • Ընկերության ֆինանսական գործունեության մոնիտորինգ և գնահատում:

Ծառայությունը բիզնեսին տրամադրում է ֆինանսական հստակություն և առաջնորդություն, որոնք անհրաժեշտ են՝ տեղեկացված որոշումներ կայացնելու և բիզնեսի աճի հարցում իրենց նպատակներին հասնելու համար: