optimize.am

Հաճախորդի մասին

«Արդուկ»-ը սոցիալական ձեռնարկություն է, որի նպատակն է կայուն զբաղվածության հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի համար, որոնցից շատերը միայնակ ծնողներ են։

Ընկերության նորարարական մոդելը հնարավորություն է տալիս կանանց տնից մատուցել հագուստի լվացման և արդուկման մասնագիտական ծառայություններ՝ վերացնելով երեխայի խնամքի հետ կապված աշխատանքային հիմնական սահմանափակումները։

«Արդուկ»-ը տրամադրում է անհրաժեշտ սարքավորումները և մասնագիտական ուսուցումը, իսկ հագուստի ընդունումն ու առաքումն իրականացվում են սուրհանդակների միջոցով։

Կազմակերպությունը սպասարկում է ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների։ «Արդուկ»-ի գործունեությունը համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին։ Ընկերությունն արժանացել է միջազգային մրցանակների, ստացել է Եվրոպական միության դրամաշնորհային աջակցություն և շարունակում է ընդլայնել իր սոցիալական առաքելությունը՝ նպաստելով արժանապատիվ աշխատանքի և կայուն եկամտի հնարավորությունների ստեղծմանը։

Նախագծի մասին տեղեկություններ

Ծառայություն

Ֆինանսական մոնիթորինգ և գնահատում

Նախագծի կարգավիճակ

Ավարտված

Ոլորտ

Հասարակական կազմակերպություն (ՀԿ)

Վայր

Երևան, ՀՀ

Նախագծի նպատակները

Ֆինանսական մոնիթորինգը և գնահատումը ֆինանսական արդյունքներին հետևելու, դրանք վերլուծելու և գնահատելու համակարգված գործընթաց է՝ ապահովելով ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

  • Ֆինանսական ցուցանիշների սահմանում,
  • ֆինանսական տվյալների պարբերաբար հավաքագրում,
  • Փաստացի և բյուջեով նախատեսված կատարողականի համեմատում,
  • Ֆինանսական ռիսկերի գնահատում և ռիսկերի նվազեցման ռազմավարությունների իրականացում,
  • Գնահատման հաշվետվությունների պարբերական պատրաստում,
  • Եզրակացությունների և առաջարկությունների տրամադրում:

Ֆինանսական մոնիթորինգը և գնահատումն օգնում է ընկերություններին հասնել ավելի մեծ ֆինանսական արդյունավետության, նվազեցնել ռիսկերը և խթանել կայուն աճը: