«AI Բիզնեսի համար» դասընթացի 6-րդ խումբը հաջողությամբ ավարտեց երեք ինտենսիվ հանդիպումներից բաղկացած ուսուցումը՝ ձեռք բերելով արհեստական բանականությունը բիզնեսում կիրառելու գործնական գիտելիքներ և հմտություններ։
Մասնակիցները սովորեցին ստեղծել AI գործակալներ, կառուցել ավտոմատացված աշխատանքային գործընթացներ, ավտոմատացնել բիզնես գործընթացները և առաջադրանքներ պատվիրակել արհեստական բանականությանը՝ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը։
Շնորհավորում ենք 6-րդ խմբի մասնակիցներին դասընթացի ավարտի կապակցությամբ և մաղթում ձեռք բերած գիտելիքների հաջող կիրառում իրենց մասնագիտական գործունեության մեջ։