

Նախագծի նկարագրություն
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և «ԱՐՖԻՆ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈւՎԿ) համագործակցությամբ կազմակերպվել է «Ֆինանսական գրագիտության և վերլուծության» դասընթացների շարք Հայաստանում գործունեություն ծավալող կին ձեռներեցների համար: Դասընթացները, որոնք անցկացվել են Երևանում, Գյումրիում և Վանաձորում, վարել է «Օփթիմայզ Քոնսալթինգ» ընկերության գործադիր տնօրեն և «Օփթիմայզ Ակադեմիայի» համահիմնադիր Հրայր Պարսումեանը։
Դասընթացների շարքը մասնակիցներին տվեց բիզնեսի կայունության և աճի համար անհրաժեշտ կարևոր, գործնական գիտելիքներ՝ կենտրոնանալով ֆինանսական գրագիտության, կայուն բյուջետավորման, ճշգրիտ կանխատեսումների և բիզնեսի ռազմավարական զարգացման վրա: Տեխնիկական ուսուցումից բացի, այն համագործակցության հնարավորություն ընձեռեց, որի շնորհիվ կին ձեռներեցները կարող են կապ հաստատել միմյանց հետ, կիսվել ռեսուրսներով և ակտիվորեն աջակցել միմյանց մասնագիտական աճին: Այս նախաձեռնությունը ընդգծում է գործընկերներ կազմակերպությունների հանձնառությունը՝ ամրապնդելու ձեռնարկատիրական էկոհամակարգը Հայաստանում։
Ծրագիր
Գործնական դասընթաց
Նախագծի կարգավիճակ
Ավարտված
Գործընկերներ
ՎԶԵԲ
«Արֆին» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն (ՈւՎԿ)
Վայր/ Տարի
Հայաստան
2024
