Նախագծի նպատակները
Փորձագետների կողմից ֆինանսական կառավարում, բիզնեսին օգնելու նպատակով ռազմավարական պլանավորում, դրամական հոսքերի կառավարում, ֆոնդհայթայթում, երկարաժամկետ ֆինանսական պլանավորում և ընդհանուր ֆինանսական վերահսկողություն:
Ֆինանսական առողջության համապարփակ ստուգում,
Ֆինանսական վերահսկողության իրականացում` կանոնակարգերի համապատասխանությամբ,
Մանրամասն բյուջեների և կանխատեսումների կազմում,
Անհատականացված ֆինանսական հաշվետվությունների տրամադրում,
Ընկերության ֆինանսական գործունեության մոնիտորինգ և գնահատում:
Ծառայությունը բիզնեսին տրամադրում է ֆինանսական հստակություն և առաջնորդություն, որոնք անհրաժեշտ են՝ տեղեկացված որոշումներ կայացնելու և բիզնեսի աճի հարցում իրենց նպատակներին հասնելու համար:

«Րիօփըն մեդիան» նպատակ ունի ստեղծել եզակի, բարձրորակ բովանդակություն, որը ճշգրտորեն արտացոլում է Հայաստանի հարուստ մշակույթը, պատմությունը և ժամանակակից իրականությունը: Ընկերության հիմնական առաքելությունն է ակտիվորեն ներգրավել հայերին ամբողջ աշխարհում՝ թե՛ երկրի ներսում, թե՛ սփյուռքում՝ համաշխարհային ասպարեզում հայերի ձայնը բարձրացնելու նպատակով: Գործելով որպես ավելին, քան պարզապես լրատվական աղբյուր, ReOpen մեդիան ծառայում է որպես համայնքային երկխոսության և կոլեկտիվ լուծումների կարևոր հարթակ՝ ռազմավարորեն խրախուսելով անհատներին նոր հեռանկարների, խթանելով դրական փոփոխությունները: