optimize.am

Հաճախորդի մասին

Իմփաքթ Հաբ Հայաստան (Impact Hub Armenia) սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակը սոցիալական ազդեցություն ունեցող ծրագրերին և ձեռնարկություններին աջակցություն ցուցաբերելն է՝ նպաստելով երկրի դրական զարգացմանը։

2016թ․ փետրվարից Իմփաքթ Հաբ Երևան (Impact Hub Yerevan)-ը դարձել է սոցիալական փոփոխությունների կենտրոնական հարթակ, կազմակերպել և իրականացրել՝ 20-ից ավել ինտենսիվ կրթական և ինկուբացիոն ծրագրեր, իրականացրել 500-ից ավել ուսուցողական աշխատարաններ և միջոցառումներ։ Հիմնադրամում ներկայում գործում են 350-ից ավել անդամներ,մասնակիցներ՝ 100-ից ավել նախագծերի ու կազմակերպությունների ներկայացուցչությամբ։

Նախագծի մասին տեղեկություններ

Ծառայություն

Ֆինանսական մոնիթորինգ և գնահատում

Նախագծի կարգավիճակ

Ընթացիկ

Ոլորտ

Հիմնադրամ
Արվեստ, մշակույթ և սպորտ, կրթություն և արտադրություն

Վայր

Երևան, ՀՀ

Նախագծի նպատակները

Ֆինանսական մոնիթորինգը և գնահատումը ֆինանսական արդյունքներին հետևելու, դրանք վերլուծելու և գնահատելու համակարգված գործընթաց է՝ ապահովելով ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

  • Ֆինանսական ցուցանիշների սահմանում,

  • ֆինանսական տվյալների պարբերաբար հավաքագրում,

  • Փաստացի և բյուջեով նախատեսված կատարողականի համեմատում,

  • Ֆինանսական ռիսկերի գնահատում և ռիսկերի նվազեցման ռազմավարությունների իրականացում,

  • Գնահատման հաշվետվությունների պարբերական պատրաստում,

  • Եզրակացությունների և առաջարկությունների տրամադրում:

Ֆինանսական մոնիթորինգը և գնահատումն օգնում է ընկերություններին հասնել ավելի մեծ ֆինանսական արդյունավետության, նվազեցնել ռիսկերը և խթանել կայուն աճը: