optimize.am

Հաճախորդի մասին

Պանրի և կաթնամթերքի արտադրության ոլորտում գործող «Միլքո» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է Հայաստանում 2019 թվականի գարնանը, հայտնի է այնպիսի տեսականիով, ինչպիսիք են լիբանանյան «հալլում», «աքքաուի» տեսակի պանիրներն ու քամած մածունը:

«Միլքոն», հավատարիմ բարձր որակի չափանիշներին, արտադրության մեջ կիրառում է բացառապես 100%-անոց բնական կաթ, ինչը նրան պրեմիում դասի ապրանքանիշ է դարձնում Հայաստանի կաթնամթերքի շուկայում:

Նախագծի մասին տեղեկություններ

Ծառայություն

Ֆինանսական մոնիթորինգ և գնահատում

Նախագծի կարգավիճակ

Ավարտված

Ոլորտ

HoReCa, արտադրություն

Վայր

Հայաստան

Նախագծի նպատակները

Ֆինանսական մոնիթորինգը և գնահատումը ֆինանսական արդյունքներին հետևելու, դրանք վերլուծելու և գնահատելու համակարգված գործընթաց է՝ ապահովելով ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

  • Ֆինանսական ցուցանիշների սահմանում,
  • ֆինանսական տվյալների պարբերաբար հավաքագրում,
  • Փաստացի և բյուջեով նախատեսված կատարողականի համեմատում,
  • Ֆինանսական ռիսկերի գնահատում և ռիսկերի նվազեցման ռազմավարությունների իրականացում,
  • Գնահատման հաշվետվությունների պարբերական պատրաստում,
  • Եզրակացությունների և առաջարկությունների տրամադրում:

Ֆինանսական մոնիթորինգը և գնահատումն օգնում է ընկերություններին հասնել ավելի մեծ ֆինանսական արդյունավետության, նվազեցնել ռիսկերը և խթանել կայուն աճը: