Հրայր Պարսումեան, FRM
Biography test
Հրայր Պարսումեանը հավաստագրված ֆինանսական ռիսկերի կառավարիչ (FRM®) է՝ տնտեսագիտության մագիստրոսի աստիճանով` մասնագիտացած լինելով բանկային և ֆինանսական շուկաների ոլորտում։ Նա ԱՄՆ-ում գործող Ռիսկերի Մասնագետների Միջազգային Ասոցիացիայի (GARP®) կողմից հավաստագրված Ֆինանսական Ռիսկերի Կառավարիչ (FRM®) է, ինչը վկայում է բարդ ֆինանսական համակարգերի և ռիսկերի կառավարման ռազմավարությունների ոլորտում իր խորը եւ համակարգային գիտելիքների մասին: Հրայր Պարսումեանը բակալավրի և մագիստրոսի աստիճաններ է ստացել Լիբանանի Սեն Ժոզեֆ(USJ) համալսարանում՝ մասնագիտանալով բանկային գործի և ֆինանսական շուկաների բնագավառում։
Ստացած գիտելիքները նա վերածել է գործնական նշանակալի փորձի՝ աշխատելով ֆինանսների կառավարման, ռիսկերի կառավարման և բիզնես խորհրդատվության ոլորտներում՝ բանկային, ապահովագրական, պայմանագրային և ներդրումային տարբեր կազմակերպություններում: Այս բազմաբնույթ փորձառությունը նրան հնարավորություն է տվել ունենալ բազմակողմանի և միջոլորտային տեսլական բիզնեսի մարտահրավերների վերաբերյալ: Մասնագիտական գործունեությունից դուրս, հավատարիմ լինելով գիտելիքների փոխանցման գաղափարին, Executive MBA ծրագրի շրջանակում ֆինանսների կառավարում է դասավանդում Երևանի Պետական Բժշկական Համալսարանում՝ իր դերն ունենալով բիզնես առաջնորդների ապագա սերնդի ձևավորման գործում։
Տնտեսական զարգացումը կարևորելու առաջնահերթությունը հստակ արտահայտվում է Առևտրի Միջազգային Պալատի Հայաստանի Ազգային Կոմիտեի «Ձեռնարկատիրություն և ՓՄՁ» հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Հրայր Պարսումեանի պաշտոնավարմամբ, որի միջոցով նա ակտիվորեն պաշտպանում է փոքր և միջին ձեռնարկությունների շահերը։


